Ամերիկյան Intel Corp. կորպորացիան եւ վարորդներին օժանդակող Mobileye  վիդեոհամակարգերի ծրագրավորող ընկերությունը անվարորդ երթեւեկության տեխնոլոգիա են մշակում BMW գերմանական ավտոարտադրողի համար։

Ընկերություններից յուրաքանչյուրի ղեկավարները կհանդիպեն հուլիսի 1-ին այդ հարցի քննարկման համար, հայտնում է Bloomberg–ը։

Մայիսին BMW–ն հայտնել էր, որ 2021-ին ցույց կտա iNext էլեկտրամոբիլի նոր մոդելը, որը շատ դեպքերում ինքնակառավարվող կլինի։ Մեքենան Tesla Motors–ի էլեկտրամոբիլի մրցակիցը կդառնա։