2010 թվականի ընթացքում Թումանյանի Մղարթ գյուղին պատկանող, չշահագործվող ներցանցային ոռոգման ջրագծից գողացել են շուրջ 200 մետր երկաթբետոնե կիսախողովակները:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ 48 մետր երկաթբետոնե կիսախողովակը մայիսին գողացել էր 34-ամյա Մանվել Ղ.-ն:
Հոկտեմբերի 5-ին պարզվել է նաեւ, որ սեպտեմբերին, նույն ջրագծից 96 մետր կիսախողովակը գողացել է 56-ամյա Նապոլեոն Մ.-ն:
Գողոնն առգրավված է: Կատարվում է նախաքննություն:




























