ԱՄՆ-ում նոր թեթեւ մարդատար ավտոմեքենաների՝ 2016 թվականի հունիսի վաճառքի ցուցանիշները կարող են 11-ամյա վաղեմության ռեկորդ սահմանել: Այս մասին գրում է CARstarNEWS.com-ը:
Հունիսի ընթացքում ամերիկյան Ford ընկերությունը 239.096 մեքենա է վաճառել, ինչը 6.4%-ով գերազանցում է 2015 թվականի հունիսի ցուցանիշը: Ford-ի պարագայում լավագույն ցուցանիշն արձանագրում են բեռնատարները, որոնք 24%-ով ավելի են վաճառվում, իսկ քրոսովերների վաճառքի ցուցանիշն անցյալ տարվա հունիսի համեմատ աճել է 7.3%-ով:
General Motors կոնցեռնի ավտոմեքենաների վաճառքի նվազել է ընդամենը 1.6%-ով:
Fiat Chrysler ալյանսը 6.5%-անոց վաճառքի աճ է գրանցել: Այս արդյունքի պատճառը Jeep մեքենաների պահանջարկի ավելացումն է:
Փորձագետները կարծում են, որ շուկայում վաճառքի աճը կապված է վառելիքի գների նվազման հետ: Դրական ազդեցություն են ունեցել նաեւ վարկավորման շահեկան պայմանները:




























