Hyundai ընկերությունում հայտնել են նոր Creta քրոսօվերի կոմպլեկտավորման մասին, որը թողարկվելու է ապրանքանիշի պետերբուրգյան գործարանում, հայտնում է Gazeta–ն:
Ռուսական շուկայի համար ավտոմեքենան ներկայացվելու է երեք կոմպլեկտավորումներով՝ Start, Active и Comfort:
Start կոմպելկատովորումը ներառելու է 1.6 լիտրանոց, 123 ձիաուժ հզորության շարժիչ, 16 դյույմանոց պողպատյան անվադողեր,այդ թվում մեկ լրացուցիչ անիվ, մոնոխրոմային էկրանով ու USB, AUX -ով աուդիոհամակարգ, ֆրոնտալ անվտանգության բարձեր վարորդի ու ուղեւորների համար, ABS + EBD համակարգեր, ղեկի բարձրության կարգավորման հնարավորություն, Bluetooth:
Active կոմպլեկտավորումը գնորդներին առաջարկելու է նաեւ օդորակիչ, արտաքին հայելիների տաքացման համակարգ, նստատեղերի տաքացման համակարգ, հեռահար կառավարման կենտրոնական կողպեք, կեռեր բեռնախցում բեռները ֆիքսելու համար, նաեւ թափքի գույնի հայելիներ
Comfort կոմպելկատովորումը երկու շարժիչներ ունի (1.6 լիտրանոց 123 ձիաուժ ու 2 լիտրանոց շարժիչ 149.6 ձիաուժ հզորությամբ): Մեքենան լրացուցիչ կունենա նաեւ կլիմատ քոնթրոլ, անվտանգության կողքի բարձեր, անվտանգության վարագույրներ, կայանման հետեւի հաղորդիչներ, ու 16 դյույմանոց անվադողեր:





























