Ռուսական կողմի միջնորդությամբ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ իրավիճակի կարգավորումը  շատ ակտիվ է ընթանում, բայց առանց ավելորդ շտապողականության: Այդ մասին գրում է  «Իզվեստիան»` վկայակոչելով դիվանագիտական շրջանակներում աղբյուրին:   

«Ռուսաստանը հասկանում է, որ անհրաժեշտ է ճգնաժամն այնպես հաղթահարել, որպեսզի դրա բոլոր մասնակիցները, ներառյալ ինքը` Լեռնային Ղարաբաղը, դրանից առավելագույնս անցավ դուրս գան: 

Ռուսական պլանը, մասնավորապես, նախատեսում է ԼՂՀ-ի եւ Հայաստանի սահմանների ապաշրջափակում ոչ միայն ադրբեջանական, այլեւ թուրքական կողմից», - գրում է պարբերականը:

«Իզվեստիայի» աղբյուրի խոսքով, Ռեջեփ Թայյիփ Էրդողանի նամակից հետո, որում նա ներողություն էր խնդրում ռուսական ՌՏՈՒ-ի խոցված ռմբակոծիչի համար, Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորումը կարող է բարենպաստ ազդեցություն ունենալ Լեռնային Ղարաբաղում հակամարտության հանգուցալուծման վրա: