Գերմանական Mercedes-Fans պարբերականը հրապարակել է նոր սերնդի Mercedes-Benz G-Class–ի առաջին լրտեսական լուսանկարը։ Ավելի վաղ համացանցում հաջորդ G-Class–ի «ջորու» առաջին լուսանկարներն էին հայտնվել, փոխանցում է Motor–ը։
Դատելով նոր լուսանկարից՝ հաջորդ սերնդի G-Class–ը ամբողջովին նոր կառավարման պանել ունի եւ մուլտիմեդիայի համակարգի 12.3–մատնաչափանոց էկրան։
Շարժիչների գամման կունենա նոր 3 լ ծավալով դիզելային եւ բենզինի շարժիչներ՝ համապատասխանաբար 300 եւ 360 ձիաուժ հզորությամբ։ «Լիցքավորված» մոդիֆիկացիաները կունենան մոդերնիզացված 4 լ ծավալով 8–մխոցանի բիտուրբո շարժիչ։































