Autoevolution պարբերականի տրամադրության տակ են հայտնվել ամենագնաց Jeep Grand Cherokee-ի ամենահզոր և ամենարագ մոդիֆիկացիա հանդիսացող Trackhawk-ի լրտեսական լուսանկարները: Նոր տարբերակը կունենա 6,2 լիտրանոց ութմխոցային 700 ձիաուժ հզորությամբ Hellcat շարժիչ: Այս մասին հաղորդում է Motor-ը: Նախնական տվյալների համաձայն ամենագնացը կարող է 3,5 վայրկյանի ընթացքում հավաքել 96 կմ/ժամ արագություն, իսկ նրա առավելագույն արագությունը կկազմի 320 կմ/ժամ: Սպասվում է, որ Jeep Grand Cherokee Trackhawk-ը առաջին անգամ կցուցադրվի 2017 թվականի հուլիսին: