Գերմանական Mercedes-Benz ընկերությունը սկսել է իր առաջին էլեկտրական ավտոմեքենան մշակել՝ EV անունով: Ծրագրվում է մոդելի սերիական տարբերակը ներկայացնել սեպտեմբերի վերջին, Փարիզի ավտոսրահում: Այս մասին Motoring-ին պատմել է ընկերության ավստրալական բաժանմունքի ներկայացուցիչ Դեւիդ ՄաքՔարթին:
Նրա խոսքով, նորույթը կարող է մրցել Tesla Model S-ի հետ, քանի որ մեքենաները միեւնույն տեխնիկական բնութագրերը եւ նույն գինը կունենան (150-200 հազար դոլարի սահմաններում):
Սակայն, ըստ ՄաքՔարթիի, ամեն դեպքում, «դա Mercedes կլինի, այդ պատճառով Tesla-ն, թերեւս, անհանգստանալու լուրջ պատճառներ ունի»:
Ըստ Gazeta-ի, ենթադրվում է, որ Mercedes EV-ն համաշխարհային շուկայում հայտնվի 2018 թվականից ոչ շուտ:




























