Land Rover Defender ամենագնացի արտադրությունը կարող է վերականգնվել բրիտանացի միլիարդաստեր Ջիմ Ռեթքլիֆի շնորհիվ, հայտնում է The Sunday Times–ը։
Կայքի տեղեկություններով՝ Ineos քիմիական ընկերության 63-ամյա հիմնադիրը բանակցություններ է վարել Jaguar Land Rover ավտոկոնցեռնի հետ՝ քննարկելով մոդելի արտադրությունը վերսկսելու հնարավորությունը։
Դեռեւս հայտնի չէ, թե Ռեթքլիֆն ուզում է արդյոք ձեռք բերել ամենագնացի մտավոր իրավունքները կամ սարքավորում գնել դրա արտադրության համար։
Կայքը նշում է, որ Land Rover Defender–ը վնասակար արտանետումների մակարդակի խստացված պահանջների պատճառով արտադրությունից հանվել էր 2016-ի հունվարին՝ 67 տարվա արտադրությունից հետո։




























