Մեծ Բրիտանիայի՝ պաշտոնից հեռացող վարչապետ Դեւիդ Քեմերոնը խորհրդարանում իր վերջին նիստում պատասխանել է հարցերին եւ իր հաջորդին՝ Թերեզա Մեյին կոչ է արել Բրիտանիային հնարավորինս մոտ պահել Եվրամիությանը, հայտնում է Reuters–ը։
«Իմ խորհուրդը ինձ փոխարինողին, որը փայլուն բանակցող է։ Նա պետք է հնարավորինս մոտ մնա Եվրամիությանը՝ հօգուտ առեւտրի, համագործակցության եւ անվտանգության»,– ասել է նա։
Քեմերոնի խոսքով՝ Լա Մանշն ավելի լայն չի դառնա ԵՄ–ից Բրիտանիայի դուրս գալուց հետո։ Նա ընդգծել է, որ ԵՄ– հետ համագործակցությունը լավ է եւ՛ Մեծ Բրիտանիայի, եւ՛ Շոտլանդիայի համար։
Հուլիսի 13-ի երեկոյան Քեմերոնը պաշտոնապես իր հրաժարականը կներկայացնի թագուհի Եղիսաբեթ 2-րդին։




























