Բրյուսելում դեսպանների մակարդակով մեկնարկել է Ռուսաստան–ՆԱՏՕ խորհրդի նիստը։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ–ը՝ վկայակոչելով դաշինքի կենտրոնական գրասենյակում իր աղբյուրները։
«Ռուսաստան–ՆԱՏՕ խորհուրդը սկսել է իր աշխատանքները»,– նշել է աղբյուրը։
Հաղորդվում է, որ նիստի ընթացքում քննարկվելու են Եվրոպայում ռազմական համագործակցության հարցերը, Ուկրաինայում եւ Աֆղանստանում տիրող իրավիճակը։




























