Mercedes-Benz ընկերությունն ընթացիկ տարվա առաջին կեսին պրեմիում դասի հատվածում վաճառքի ցուցանիշով գերազանցել է BMW-ին:
2005 թվականից ի վեր նման բան առաջին անգամ է տեղի ունենում: Այս մասին գրում է Gazeta-ն՝ վկայակոչելով Bloomberg-ը:
BMW-ն նշված ժամանակահատվածում 986.6 հազար մեքենա է վաճառել (+5.8%): Երրորդ տեղում Audi-ն է՝ 953.2 հազար ավտոմեքենայով (+5.6%):




























