Հոկտեմբերի 7-ին ԱՄՆ-ի մայրաքաղաք Վաշինգտոնում Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամը կկազմակերպի շնորհանդես եւ քննարկում` «Հայաստանի մրցունակության օրակարգ. համագործակցություն ցանցերի միջոցով» խորագրով:
Միջոցառման նպատակն է ներկայացնել Հայաստանի վերջին տնտեսական զարգացումները եւ իրագործվող ներդրումային ծրագրերը, ինչպես նաեւ մրցունակության հիմնադրամի աշխատանքները երկրի տնտեսության առանցքային ոլորտներում: Կքննարկվեն նոր ծրագրեր` զբոսաշրջային արդյունքի մշակումից մինչեւ միջուկային բժշկություն:
Հայաստանի նախագահի գլխավոր տնտեսական խորհրդական Վահրամ Ներսիսյանցը, որը կներկայացնի համաշխարհային տնտեսական ճգնաժամի ընթացքում Հայաստանի ունեցած մարտահրավերները եւ աճի վերականգնման ռազմավարական ուղղությունները: Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի գործադիր տնօրեն Բեկոր Փափազյանը կծանոթացնի հիմնադրամի ռազմավարությանը եւ ծրագրերին:
Շնորհանդեսի խոսնակներից են նաեւ Անդրե Անդոնյանը` McKinsey&Company ընկերության առաջադեմ արդյունաբերության հատվածի տնօրենը եւ համաշխարհային առաջնորդը եւ Flagship Ventures ամերիկյան ընկերության գլխավոր տնօրեն Նուբար Աֆեյանը:





























