Ֆրանսիական «Շառլ դե Գոլ» ավիակիրն այս տարվա աշնանը Պարսից ծոց կվերադառնա՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի գործողությանը մասնակցելու նպատակով: Այս մասին Ֆրանսիայի պաշտպանության նախարարությունում Բաստիլի գրավման օրվա առիթով ընդունելությանը հայտարարել է երկրի նախագահ Ֆրանսուա Օլանդը:

Նա նշել է, որ Ֆրանսիան կուժեղացնի Իրաքի բանակին աջակցությունը՝ ԻՊ-ից իրաքյան Մոսուլ քաղաքի ազատագրման նպատակով: Իրաք լրացուցիչ զինվորական հրահանգիչներ կմեկնեն: