Ճապոնական Nissan կոնցեռնը վաճառքի համար ինքնակառավարման տարրերով առաջին ավտոմեքենան կթողարկի: Այս մասին հաղորդում է RNS-ն՝ վկայակոչելով ընկերության ներկայացուցչին:
Հինգերորդ սերնդի Nissan Serena-ն՝ ProPilot տեխնոլոգիայով, կկարողանա ինքնուրույն կարգավորել ավտոմայրուղիներում արագության ռեժիմը:
Nissan-ի հաղորդագրության համաձայն՝ ղեկի կառավարման համար, սակայն, նախկինի պես պատասխանատու կլինի վարորդը: Մոդելը Ճապոնիայում վաճառքի կհանվի 2016 թվականի օգոստոսի վերջին:




























