Ռուսական Coub վիդեոհոսթինգում գործարկել են ԱՄՆ նախագահի թեկնածուներ Դոնալդ Թրամփի եւ Հիլարի Քլինթոնի մասնակցությամբ պատահական ֆիքսած հոլովակների գեներատոր։ Այս մասին հայտնել է ծառայության հիմնադիրներից Անտոն Գլադկոբորոդովը, փոխանցում է Lenta–ն։
Նրա խոսքով՝ հիմա ծիծաղելի քոուբ անելու համար պետք է լինելու ընդամենը մեկ կոճակ սեղմել։ Օգտատերը միայն պետք է ընտրի Թրամփին կամ Քլինթոնին, իսկ հետո համակարգն ինքնուրույն ընտրում է քաղաքական գործչի պատահական արտահայտություն եւ դրա արձագանքը, որը սովորաբար հայտնի մեմ է լինում։




























