Կիեւում մի խումբ դիմակավոր անձինք ճայթուկներ են նետել ԱՊՀ հարցերով դաշնային գործակալության շենքի ուշղղությամբ, հայտնում է «112 Ուկրաինան»։
Նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել այս գիշեր։ «Ակցիայի մասնակիցները շենքի դիմացի մայթին գրել են «Ծնունդդ շնորհավոր», իսկ պատին կարմիր գույնով՝ 40», - ասվում է հայտարարության մեջ։ Շենքի վրա մրի հետքեր էիւն մնացել։ Պարբերականի փոխանցմամբ՝ հուլիսի 13-ին ուկրաինացի ռեժիսոր Օլեգ Սենցովը դարձել էր 40 տարեկան։
2005–ի օգոստոսի 25-ին Օլեգ Սենցովը եւ Ալեքսանդր Կոլչենկոն Ղրիմում ահաբեկչության կազմակերպման մեղադրանքով ռուսական ռազմական դատարանի կողմից դատապարտվել են համապատասխան 20 եւ 10 տարվա խիստ ռեժիմով ազատազրկման։





























