ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունները բաց ու լուրջ են եղել։ Այս մասին ասել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին։
«Թեժ կետերում» իրավիճակի կարգավորման ուղղությամբ Ռուսաստանի եւ ԱՄՆ–ի աշխատանքը կօգնի վերափոխել երկկողմ հարաբերությունները»,– ասել է Քերրին ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցությունների մեկնարկին։
Նրա խոսքով՝ Ռուսաստանն ու ԱՄՆ–ը յուրահատուկ հնարավորություններ ունեն իրավիճակը դեպի լավը փոխելու գործում անձնական ավանդը ներդնելու համար։ «Հենց այդ աշխատանքը կօգնի վերափոխել մեր երկկողմ հարաբերությունները»,– ասել է Քերրին, փոխանցում է ՏԱՍՍ–ը։




























