Ֆոտոլրտեսները ֆիքսել են Nissan Micra-ի թարմացված հեչբեքի փորձնական նախատիպը, որը, համաձայն շրջանառվող լուրերի, կարող է ներկայացվել Փարիզում 2016-ի հոկտեմբերին: Նախատիպը, չնայած քողարկող ծածկին, ամեն դեպքում որոշ պատկերացում է տալիս ապագա հեչբեքի դիզայնի մասին, հայտնում է Planet- today-ը:

Մասնավորապես մասնագետները նշում են, որ ակնհայտ է Sway կոնցեպտուալ մոդելի ազդեցությունը, որը ցուցադրվել էր անցյալ տարի Ժնեւում:  Օրինակ, նոր Micra-ի ռելիեֆային դռները գրեթե նույնն են, ինչ կոնցեպտինը: Մեքենայի առաջնամասը աչքի է ընկնում V-աձեւ ռադիատորի ճաղավանդակի եւ խոշոր լուսարձակների շնորհիվ:

Հեչբեքը կունենա սովորական 3 եւ 4-մխոցանի բենզինի եւ դիզելի շարժիչ:  Նոր Nissan Micra-ի պլատֆորմը  Renault Nissan ալյանսի մշակած CMF-B-ն է: