Կանադայում վաճառքի է հանվել ամենահազվադեպ եւ ցանկալի սուպերքարերից մեկը: 2005թ. արտադրության Maserati MC12 Corsa այդ բացառիկ մեքենան, որը կատարելագործվել է գերմանական Edo Competition- ի կողմից հատուկ կանադական ZR Auto-ի պատվիրատուի համար, գնահատվել է 1,95 միլիոն  դոլար։

Ինչպես հաղորդում է Uincar.ru-ն ավտոմեքենան նարնջագույն է՝ սպիտակ երանգավորումներով եւ կարծես ծածկված է ածխե ծածկոցով: Այն ունի առաջնային բամպերի սպլիտեր, տանիքին՝ օդակուտակիչներ, հետին դիֆուզոր եւ կողափեշեր:

Սուպերքարի շարժիչի խցիկում 6,0 լիտրանոց V12 շարժիչի տարողությունը մեծացվել է մինչեւ 6,3 լիտրի: Մեքենան ունի նաեւ հզոր մխոց, առաջնային լիսեռ, զրոյական դիմադրությամբ օդային զտիչներ, վառելիքի հովացման համակարգ՝ մոդերնիզացված ծայրափողակով, չժանգոտվող մետաղից կազմված արտածման համակարգ, կատալիտիկ կերպափոխիչներ եւ այլն: