Սան Ֆրանցիսկոյի դաշնային դատարանը նախնական հավանության է արժանացրել դիզելային սկանդալի շրջանակում որպես փոխհատուցում Volkswagen ընկերության կողմից 14.7 մլրդ դոլար վճարելու մասին որոշումը: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Փոխհատուցում է վճարվելու Volkswagen-ի մեքենաների գնորդներին, որոնցում վտանգավոր նյութերի արտանետման ցուցանիշները նվազեցնող ծրագրային ապահովում է եղել:
Դատավոր Չարլզ Բրեյերը հայտարարել է, որ այդ հարցով վերջնական որոշումը կայացվելու է հոկտեմբերի 18-ին:





























