Չեխ հանրահայտ ավտոարտադրող Skoda–ն մինչեւ 2018 թ մտադիր է թարմացնել Superb մոդելը:

Superb-ի արտաքին տեսքը, որը բավականին հաջող է, որոշել են արմատապես փոխել:

Ընկերության մասնագետները հայտնում են, որ փոխվելու է Superb–ի ոչ միայն արտաքին տեսքը, բայց մանրամասները չեն հրապարակում: Հայտնի է միայն, որ արդիականացված մեքենան ունենալու է երեք հարյուր ձիաուժ հզորության շարժիչ:

Եվրոպական ավտոշուկաներում նոր Skoda Superb –ի արժեքը կազմելու է մոտավորապես 26 հազար եվրո, հայտնում է VistaNews.ru–ն: