Volkswagen-ի կոմերցիոն ավտոմեքենաները եւ Scania մակնիշի մեքենաները ինչպես անցած ամսվա, այնպես էլ առաջին կիսամյակի տվյալներով լավագույն արդյունք են ցուցադրել: 2016-ի հունիսին Scania-ն 19.4 տոկոսով ավելի է վաճառվել, քան անցած տարվա նույն ժամանակահատվածում, Volkswagen-ի արդյունքը մի փոքր ավելի համեստ է՝ պլյուս 13.3 տոկոս: Հուվարից հունիս աճը կազմել է 9 եւ 7 տոկոս համապատասխանաբար:
Volkswagen-ի մարդատար մեքենաները հունիսին աշխարհում տարածվել են 492.800 քանակով, որը 4.7 տոկոսով բարձր է, քան անցած տարվա նույն ժամանակահատվածում, սակայն վեց ամիսների արդյունքներով ցուցանիշը կրճատվել է մինուս 0.7 տոկոսով:

Volkswagen Group-ի մեջ մտնող առանձին մակնիշների տվյալները.
Audi — հունիսին պլյուս 7.4 տոկոս, առաջին կիսամյակի տվյալներով՝ պլյուս 5.6 տոկոս;
Porsche — մինուս 2.7 տոկոս, պլյուս 3.5 տոկոս;

Skoda — պլյուս 4.4 տոկոս, պլյուս 4.6 տոկոս;

Seat — պլյուս 0.2 տոկոս, պլյուս 0.2 տոկոս;

Man — մինուս 11 տոկոս, մինուս 1.1 տոկոս:

Ըստ տարածաշրջանների VAG ավտոմեքենաների հանրաճանաչության տեսակետից վեց ամիսների տվյալներով առաջատար է Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպան՝ պլյուս 6.7 տոկոս: Երկրորդ տեղում է Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանը՝ պլյուս 5.7 տոկոս. Այս հարցում հիմնական ներդրումը պատկանում է Չինաստանին: Հյուսիսային Ամերիկայում դրական դինամիկա չի նկատվել՝ մինուս 1.6 տոկոս: Ծայրահեղ վատ ցուցանիշ է գրանցվել Հարավային Ամերիկայում՝ պահանջարկը կրճատվել է 24.7 տոկոսով: