Նոր սերնդի Volkswagen Touareg-ի պրեմիերան կկայանա 2017 թվականի ապրիլին, Շանհայի ավտոսրահում: Այս մասին հաղորդում է Միր 24-ը՝ վկայակոչելով գերմանական Auto Motor und Sport-ը:

Պարբերականի տվյալներով՝ մոդելի արտաքինը նման կլինի ընկերության մեկ այլ ամենագնացի՝ T-Prime GTE-ի արտաքինին, որը ներկայացվել է անցյալ գարնանը:

Ամենայն հավանականությամբ, քրոսովերը, այժմյան մոդելի (4.801 մմ) համեմատ, չափսերով փոքր-ինչ կմեծանա, սակայն երկարությունը չի գերազանցի 5 մետրը:

Նոր Volkswagen Touareg-ը երրորդը կլինի եւ կառուցված կլինի MLB evo-ի հարթակի վրա, ինչպես նոր Audi Q7-ը եւ հաջորդ Porsche Cayenne-ը: Այն 340 ձիաուժ հզորությամբ V6 շարժիչ եւ 270 ուժանոց դիզելային շարժիչ կունենա: Արտադրողները նաեւ հիբրիդային տարբերակ են խոստանում: