Honda NSX մեքենայի վաճառքը մեկնարկել է Ավստրալիայում: Փոխադրամիջոցը հնարավոր է ձեռք բերել 420 հազար տեղական դոլարով:
Ընկերության ներկայացուցիչներն ասել են, որ ավտոմեքենան Ավստրալիայի տարածքում կլինի առաջին հիբրիդային սուպերքարը: Իրացումը կկատարվի պետության միայն հինգ դիլերային կենտրոններում: Honda NSX ձեռք բերել ցանկացողներն արդեն դիմել են դիլերներին:
Գնորդների ընտրությանն է ներկայացվելու ութ գունային տարբերակ: Նշենք, որ եթե որեւէ մեկը ցանկանում է մետալիկ գույնի մեքենա ձեռք բերել, ստիպված կլինի 1500 դոլար ավելի ծախսել: Դրանից բացի, երկու հավելավճարային երանգների հնարավորություն կա, որոնք ստեղծվել են հատուկ աերոտիեզերական տեխնոլոգիաների կիրառմամբ, որի համար անհրաժեշտ է լրացուցիչ վճարել 10 հազար դոլար, փոխանցում է VistaNews.ru-ն:





























