Գերմանական կոնցերնը մտադիր է նոր Panamera-ի հիմքի վրա հեղինակավոր մեքենաների ամբողջ ընտանիք ստեղծել:  Արդեն հայտնի է, որ շուկա դուրս կգա ստանդարտ հեչբեքը եւ դրա երկարացված տարբերակը, որը նախ եւ առաջ նախատեսված է չինացի սպառողների համար: Իսկ այժմ տեղեկություն է հայտնվել, որ Panamera-ն shooting brake ոճում իրականացված թափք կստանա, հայտնում է motorroar.ru-ն:

Ընդ որում, այդ տեղեկություններն արդեն պաշտոնապես հաստատվել են:  Porsche-ն իրոք  ունիվերսալ թափքով Panamera է թողարկում, որը Sport Turismo անվանումն է ստացել: Նշենք, որ լրագրողները մեկ անգամ չէ, որ բախվել են այս մեքենային, երբ այն ճանապարհային փորձարկումներ էր անցնում: Տվյալ նմուշը պետք է մեկնարկի Փարիզի ավտոսալոնի շրջանակում: Դրա արտադրությունը կսկսվի աշնանային միջոցառումից անմիջապես հետո: Այս տարի արդեն հնարավոր կլինի նորույթը  ձեռք բերել Porsche-ից: