Չինաստանում սկսվել են TEB-1 ավտոբուս-պորտալի առաջին նախատիպի համալիր փորձարկումները, փոխանցում է «Ինտերֆաքս»-ը:

Ֆուտուրիստական փոխադրամիջոցի կենտրոնական մասը ճանապարհի համեմատ 2 մետրով բարձր է, եւ դրա տակով կարող են մեքենաներ երթեւեկել: Ավտոբուսի լայնությունը մեքենաներին հնարավորություն է տալիս երկու ուղեգիծ զբաղեցնել: Ավտոբուս-պորտալի նախատիպը տեղաշարժվում է անիվների զույգի միջոցով հատուկ ուղղորդող ռելսերով, որոնք տեղադրված են ճանապարհաեզրերին:

TEB-1-ի երկարությունը 22 մետր է, լայնությունը՝ 7,8 մետր, բարձրությունը՝ 4,8 մետր: Ավտոբուսն ունի սեփական լուսակիրներ եւ կարող է տեղափոխել մինչեւ 300 ուղեւորի: