Գերմանական KW ընկերությունը Audi S8 plus «լիցքավորված» սեդանի ճանապարհային լուսավորման համակարգը սմարթֆոնի օգնությամբ կառավարելու համակարգ են մշակել:
KW մոդուլը միանում է սեդանի էլեկտրոնային կառավարման բլոկին եւ վերահսկվում անվճար բջջային հավելվածի միջոցով:
Ընկերությունում նշել են, որ մոդուլը տեղադրվում է մի քանի րոպեի ընթացքում: Բացի այդ, այն կարելի է նաեւ ցանկացած պահի առանց դժվարության ապամոնտաժել:
Ըստ Motor-ի՝ նոր համակարգը հասանելի կլինի ինչպես Audi S8 plus «լիցքավորված» սեդանի, այնպես էլ A8 ընտանիքի այլ մոդիֆիկացիաների համար: Սարքի արժեքն առայժմ հայտնի չէ:





























