Ստամբուլում Սիրիայից նույնասեռական է բռնաբարվել եւ գլխատվել: Այդ մասին հայտնում է ԼԳԲՏ ակտիվիստների kaosgl.org պորտալը:

Աղբյուրի համաձայն, Մուհամմադ Վազիմ Սանկարիի մարմինը հայտնաբերվել է հուլիսի 25-ին` Ստամբուլի կենտրոնական շրջանում: Ոչ ոք չի ձերբակալվել սպանության կասկածով:   

Սանկրին փորձել է Թուրքիայից այլ երկիր մեկնել, որովհետեւ վախեցել է իր կյանքի համար: Սպանվածի ծանոթներից մեկը հայտնել է, որ անհայտ անձինք Սանկարիին առեւանգել էին մոտ հինգ ամիս առաջ, ծեծել էին եւ բռնաբարել: Չնայած ոստիկանությանը դիմելուն, ոչինչ չի արվել, պնդում է նա: