Tesla Motors ընկերության մաքուր վնասը 2015-ի հունվար-հունիսի համեմատ 2016-ի առաջին կիսամյակում աճել է համարյա մինչեւ 70 տոկոս եւ կազմել է 575,455 մլն դոլար, նշված է  ընկերության հաշվետվության մեջ:

Tesla Motors-ի վնասը 2016-ի առաջին եռամսյակում կազմել է 282,267 մլն դոլար, իսկ երկրորդում աճել է մինչեւ 293,188 մլն դոլար: Ամերիկան ավտոարտադրողը մաքուր վնաս է գրանցում անընդմեջ 13 եռամսյակ՝ ծախսերի հարաճուն տեմպերի եւ իր էլեկտրաքարերի անբավարար պահանջարկի պատճառով:

Lenta-ի փոխանցմամբ՝ դրա հետ մեկտեղ, ընկերության ղեկավար Իլոն Մասքը ներդրողներին կրկին շահավետ մակարդակ է խոստացել՝ հաստատելով մատակարարման կանխատեսումը՝ 2016 թվականին 80 հազար էլեկտրամեքենա եւ շուկա Tesla-ի բյուջետային սեդանի դուրսբերման ծրագիրը: