Ճապոնական Mitsubishi ըներությունը հրապարակել է XM Concept կոչվող նոր կոնցեպտուալ քրոսովերի պատկերը: Ավտոմեքենայի հրապարակային պրեմիերան սպասվում է հաջորդ շաբաթ, ինդոնեզիական միջազգային ավտոսրահում:

XM-ն արտաքնապես հիշեցնում է անցած տարվա eX Concept շոու-քարը, սակայն վերջինից տարբերվում է ոճական տարրերով եւ ավելի խոշոր չափերով: Ի տարբերություն կուպեաձեւ eX-ից՝ նորույթն ավելի պրակտիկ եւ տարողունակ է թվում:

Ըստ Carscope-ի՝ Mitsubishi-ում նախկինում արդեն նշել են, որ սա քրոսովերի եւ երթուղայինի հիբրիդ է, իսկ սրահում նախատեսված է յոթ նստատեղ: XM Concept-ի տեխնիկական բնութագրերի մասին ընկերությունը ոչինչ չի նշել:

Որոշ աղբյուրների տեղեկություններով՝ XM Concept-ի հիմքով սերիական մոդելի արտադրությունը կարող է սկսվել արդեն այս տարվա հոկտեմբերին, մեկ այլ աղբյուրի փոխանցմամբ՝ դա, այնուամենայնիվ, տեղի կունենա հաջորդ տարի: