Գերմանական Mercedes-Benz ընկերությունը պատրաստվում է սեփական էլեկտրական մեքենաների շարքն արտադրել: Այս մասին գրում է Gazeta-ն՝ վկայակոչելով Bloomberg-ը:
Գործակալության սեփական աղբյուրների փոխանցմամբ՝ էլեկտրամեքենաների մոդելային շարքը կներառի երկու սեդան եւ երկու ամենագնաց: Ընկերությունը դեռեւս նոր մեքենաների շարքի համար անուն չի որոշել:
Մոդելներից մեկի նախատիպը կարող է ներկայացվել արդեն այս տարվա սեպտեմբերին, Փարիզի ավտոսրահում:





























