Գերմանական Volkswagen ընկերությունը պլանավորում է նոր մեծ ամենագնաց թողարկել, որի հիմքում ընկած է հանրաճանաչ Amarok պիկապը, փոխանցում է Uincar պորտալը:

Համաշխարհային շատ արտադրողներ էին իրենց մոդելների շարքում նկատի ունեցել ստեղծել միեւնույն հիմքով ամենագնաց եւ պիկապ: Նախկինում նույնիսկ այնպիսի մոդելները, ինչպիսին էին Ford Explorer-ը, Dodge Durango-ն եւ Nissan Pathfinder-ը, «բեռնատար եղբայրներ» ունեին:

Տվյալ պահին Ford Expedition եւ Lincoln Navigator ամենագնացներ են կառուցվում բեռնատարների հիմքով: Համանման ճանապարհով է գնում General Motors կոնցեռնը՝ թողարկելով Tahoe/Suburban/Yukon/Escalade մոդելներ: Այդպես է վարվում նաեւ Nissan ընկերությունը Armada եւ Infiniti QX80, Toyota մոդելների, 4Runner, Land Cruiser, Sequoia եւ Lexus GX/LX մեքենաների հետ:

Դրա հետ մեկտեղ, հարկ է հիշեցնել, որ ներկայումս աշխարհի որոշ շուկաներում իրացվում են Ford Everest, Toyota Fortuner, Mitsubishi Pajero Sport եւ Chevy Trailblazer ամենագնացներ՝ նույնպես պիկապի հիմքով կառուցված: