Ճապոնական Infiniti ավտոմոբիլային ընկերությունը շարունակում է վստահորեն դիրքեր գրավել Չինաստանի շուկայում եւ երկրում ամենաարագ զարգացող առաջնակարգ մակնիշն է ճանաչվել:

Չնայած Infiniti մեքենաների վաճառքի ծավալները զիջում են, օրինակ, BMW-ին եւ Audi-ին, Nissan-ի բարձրակարգ բաժինը հույս ունի նոր QX50 քրոսովերի թողարկմամբ բարելավել իրավիճակը:

Հիշեցնենք, որ այդ մոդելի նոր սերնդի ներկայացուցիչը կցուցադրվի Փարիզի ավտոսրահում: Նախնական տվյալներով՝ QX50-ը 3 լիտր ծավալով 400 ձիաուժ հզորությամբ բենզինե շարժիչ կունենա: