Ամերիկյան Միչիգան նահանգում ճանապարհային փորձարկում անցնող Mitsubishi ASX նոր քրոսովերն են նկատել:

Ենթադրվում է, որ այն կներկայացվի 2017 թվականին, իսկ մոդելի վաճառքը կսկսվի 2018 թվականից ոչ շուտ:

Ըստ VladTime-ի՝ ավտոփորձագետները նաեւ նշում են, որ Mitsubishi ASX-ը հիբրիդային շարժիչ կունենա, որի ծավալը, կախված շուկայից, 1.6-ից 2.4 լիտր կլինի: