1987 թվականի արտադրության Porsche 959 կուպեն վաճառքի է հանվել: Ավտոմեքենայի վաճառքով կզբաղվի ամերիկյան Mecum աճուրդի տունը: Նախնական տվյալներով՝ սպորտքարի արժեքը  կարող է հասնել 1,3 մլն դոլար նիշին, փոխանցում է livecars պորտալը:

Porsche 959-ը թողարկվել է սահմանափակ քանակով՝ ընդամենը 292 օրինակ: Եզակի կուպեի ծածկի տակ դրված է 450 ձիաուժ հզորությամբ 2,8 լիտրանոց թվին-տուրբո «վեցնյակ», որն ունի հնգաստիճան փոխանցման մեխանիկական տուփ: Մինչեւ 100 կմ արագությունը սպորտքարը զարգացնում է 3,9 վայրկյանում, իսկ նրա առավելագույն արագությունը ժամում 317 կմ է:

Մեքենան մի քանի տեր է ունեցել, որոնցից վերջինը մեքենայի սպասարկման վրա 30 հազար դոլար է ծախսել: