Infiniti ընկերությունները ներկայումս Տոտիգի (Ճապոնիա) քաղաքի գործարանի արտադրական հզորություններն օգտագործում են ամբողջ թափով ընկերության նոր մոդելի՝ Q60 սպորտային կուպեի սերիական հավաքման համար, փոխանցում է Carsweek պորտալը:
Հավաքման պրոցեսն սկսելու համար գործարանն արդիականացվել է. տեղադրվել է եւ կարգավորվել համապատասխան սարքավորում, նաեւ մեծ աշխատանք է կատարվել գրագետ անձնակազմ ընտրելու համար, որն անմիջական մասնակցություն է ունենալու մեքենայի հավաքմանը. հաղորդվում է, որ 4500 մարդուց ընտրվել է ընդամենը բարձր մակարդակի 216 մասնագետ, որոնք հետո լրացուցիչ ուսուցում են ստացել:





























