Չինաստանի իշխանությունները Ferrari մարզական մեքենաներ արտադրողին հրահանգել են 621 մեքենա հետ կանչել անվտանգության բարձիկների կառուցվածքում թերությունների պատճառով, հայտնում է ՏԱՍՍ-ը:

ՉԺՀ-ի Որակի վերահսկողության, ստուգման եւ կարանտինի պետական վարչության հրամանով, այդ միջոցը կվերաբերի   Ferrari 458 Italia եւ Ferrari California մեքենաներին, որոնք թողարկվել են 2009-ից 2011 թվականներին: Հաղորդվում է, որ այդ մեքենաների  պիրոփամփուշտի գործարկումը գազագեներատորի վնասման եւ բեկորների առաջացման է հանգեցնում, որոնք կարող են վնասներ հասցնել սրահում գտնվող մարդկանց: 

Վերահսկիչ մարմինը արտադրողին հրահանգել է 2016 թվականի հոկտեմբերի   15-ից   անհրաժեշտ տարրերի փոխարինում իրականացնել իր հաշվին: