Ավտոմոբիլային կոնցեռնը ներկայացրել է նոր Mazda 6-ը: Նորույթի արտաքինը չի փոխվել, փոխարենը զգալիորեն ընդլայնվել է սարքավորումների ցանկը:
2017 մոդելային տարվա Mazda 6-ն ունի G-Vectoring Control (GVC) համակարգ, որը յուրաքանչյուր հինգ երկվայրկյանը մեկ վերլուծում է իրավիճակը: Mazda-ում կարծում են, որ GVC-ի շնորհիվ վարորդն ավելի քիչ կհոգնի երկար ճանապարհներին:ս
Mazda 6-ի սրահում նոր ղեկանիվ է հայտնվել՝ վերջին սերնդի Mazda CX-9 քրոսովերի նմանությամբ: Մոդելը նաեւ կույր գոտիների մոնիթորինգի, ճանապարհային նշանները հասկանալու եւ ճակատային բախումը կանխող արդիականացված համակարգեր ունի: Բարելավվել է նաեւ Mazda 6-ի ձայնամեկուսացումը:





























