Համացանց հերթական արտահոսքն է կատարվել. հրապարակվել են Lexus LS-ի նոր, հինգերորդ սերնդի սեդանի լրտեսական լուսանկարներ: Նորույթն ԱՄՆ ճանապարհներին թեստային փորձարկումներ էր անցնում: Մեքենան լուսանկարել են ամերիկացի մեր գործընկերները, հայտնել է Daily-motor-ը:
Նախնական տվյալներով՝ «Լեքսուս» ընկերությունը նախորդների համեմատ արմատապես կփոփի իր նորույթի արտաքին տեսքը:
LS-ի սերիական տարբերակը նոր փոփոխությամբ կունենա ռադիատորի վանդակաճաղ եւ օրիգինալ օպտիկա, իսկ մեքենայի թափքը ավելի ձիգ ու սպորտային կլինի:































