Ինդոնեզիայում ճապոնական ավտոարտադրողը ավտոշոուի շրջանակում ներկայացրել է Mitsubishi XM-ի նոր քրոս-մինիվենի կոնցեպտը, փոխանցում է Informing-ը:
Կարելի է ասել, որ յոթտեղանի մոդելի առանձնահատկությունը վառ դիզայնն է եւ հարմարավետությունը: Նոր Mitsubishi XM-ը նաեւ մեծ թեւեր եւ ատլետիկ տեսք է ստացել: Մեքենայի մեջ ազատ կարող է յոթ մարդ տեղավորվել: Ինչ վերաբերում է տեխնիկական բնութագրերին, ապա դրանք դեռեւս գաղտնի են պահվում: Սակայն մշակողները խոստանում են, որ մեքենան կհամատեղի քրոսովերի հզորությունն եը մինիվենի ունիվերսալությունը:
Mitsubishi XM-ի սերիական արտադրությունը նախատեսված է 2017-ի հոկտեմբերին:































