Էրոտիկ ֆոտոսեսիայի համար Վիեննայի բալետից վտարված հայազգի մենապարուհի Կարինա Սարկիսովան պատմել է մենապարուհիների դառը ճակատագրի մասին: Նա թատրոնի ղեկավարությանը մեղադրել է երկերեսանիության մեջ:
«Անցած տարի օպերան ինքն է մեզ ստիպել ֆոտոսեսիա անցկացնել ներքնաշորերով Agent Provocateur ընկերության համար՝ «Կարմեն» բալետի գովազդի համար, իսկ հունվարի 9-ին սկսվելու է Bella Figura բալետը, որտեղ 9 պարուհիներ անընդհատ մերկ են պարում»,- ասել է նա:
Պարուհին հայտնել է, որ առաջին ֆոտոսեսիան իսկապես եղել է բալետի սրահում, բայց ինքն այդ կապակցությամբ որեւէ դիտողություն չի ստացել, միայն խնդրել են չնկարվել շենքում: Երկրորդը՝ (Wiener-ի համար) արդեն եղել է բնության գրկում:
Սարկիսովայի խոսքով, իր հեռացումն արհմիության ձեռքի գործն է, քանի որ առաջիկայում ինքը պիտի պայմանագիր ստորագրեր, ինչից հետո իրեն անհնար կլիներ հեռացնել:
Կարինա Սարկիսովան հայազգի պարուհի է: Նա Վիեննայի օպերայում է 2000-ից, իսկ 2009-ին դարձել էմենապարուհի: Պարուհին ամուսնացած է եւ մեկ որդի ունի:





























