Աշտարակի Մուղնի թաղամասում առկա էլեկտրաէներգիայի տատանումների խնդիրը շուտով կլուծվի: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Մուղնիի բնակիչ տիկին Անահիտը` նշելով, որ նման խոստում իրենց տվել են Հայաստանի էլեկտրական ցանցերից:

«Մեզ ասել են, որ մեկ շաբաթվա ընթացքում խնդիրը կլուծվի, մեր հոսանքի գիծը փոխել էին, 3-րդ գիծն էր` դարձրել էին 4-րդ: Հիմա էդ 4-րդ գիծը շատ ծանրաբեռնված է, դրա համարել էլ անընդհատ լույսն անաջտվում էր, կամ էլ հոսանքի տատանումներ էին լինում, տախնիկան փչանում էր: Խոստացել են, որ մեկ շաբաթվա ընթացքում էլի նախկին գիծը կվերականգնվի»,-ասաց տիկին Անահիտը:

Մուղնիի բնակիչը նշեց, որ իրենք ՀԷՑ-ի տնօրինությանը մեկ շաբաթ ժամանակ են տվել, եթե այդ ընթացքում խնդրիը չլուծվի` կրկին բողոքի ակցիաներ կանեն:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Աշտարակի Մուղնի թաղամասի բնակիչները բողոքում են էլեկտրաէներգիայի անընդհատ տատնումներից, որի հետեւանքով մեծ վնասներ են կրում: Նրանք օգոստոսի 8-ին հավաքվել էին Աշտարակի ՀԷՑ-ի «Աշտարակի» մասնաճյուղի դիմաց եւ պահանջել լուծում տալ այդ խնդրին, որն առկա է արդեն 4 տարի: