Վանաձորում օգոստոսի 2-ին ինքնասպանության փորձ կատարած «Վանաձոր» ՔԿՀ-ի աշխատակից 54-ամյա Հարություն Հ.-ն արդեն լավ է, նա համարյա ապաքինվել է: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Վանաձորի ԲԿ-ի տնօրեն Վարդան Աբովյանը նշելով, որ Հարությունն  առաջիկայում դուրս կգրվի հիվանդանոցից:

Հարություն Հ.-ն փորձել էր ինքնասպանություն գործել, նա ստացել էր  կրծքավանդակի, որովայնի թափանցող վերքեր, որից հետո նրան հիվանդանոցում վիրահատել էին:

Նշենք, որ Հարությունին կիսակառույցում հայտնաբերել են աշխատակիցները, որոնք առավոյան տեսել են, որ իրենց գործընկերը չի ներկայացել աշխատանքի: Այցելել են բնակարան, տեսել գրությունները, որտեղ նշված է եղել, թե որտեղ է պատրաստվում ինքնասպան լինել  ու շտապել են նշված հասցե, ոտեղ էլ նրան հայտնաբերել են արնաշաղախ վիճակում: Հարությունն ամուսնալուծված է, բնակվում է միայնակ, երեխաներ չունի: