Գերմանական BMW ընկերությունը պատրաստվում է 2020 թվականին վերակենդանացնել նախկինում թողարկված 8-Series մոդելը, փոխանցում է BMW Blog-ը:

Ավտոարտադրողի մտահղացմամբ՝ BMW-ի նոր մոդելը կդառնա Mercedes-Benz S-Class Coupe-ի մրցակիցը, ինչպես նաեւ կփոխարինի BMW 6-Series Coupe-ն եւ Convertible-ը:

Պորտալի տեղեկություններով՝ նոր մոդելն արդեն G14/G15 ներքին նիշ է ստացել: Այն կպատրաստվի CLAR-ի հիմքով՝ օգտագործելով ներկայիս BMW 7-Series (G11/G12) արտադրությունը, ինչպես նաեւ ապագա BMW 5-Series-ի (G30/G31) եւ BMW 3-Series-ի (G20):

Շարժիչների գծի մեջ կմտնեն 450-ից 650 ձիաուժ հզորությամբ բանզինային դիզելային ագրեգատներ, հնարավոր է նաեւ հիբրիդային տարբերակ:

Նշվում է, որ գերմանական ավտոարտադրողն արդեն գրանցել է 825, 830, 835, 850, 845, 860 եւ M850 նիշերը՝ հաստատելով, որ այդ բոլոր մոդիֆիկացիաները կհայտնվեն վերակենդանացած 8-Series գծում: