Mercedes-Benz ընկերությունը Maybach կուպեի սերիական արտադրությունը կսկսի 2017-ին, հայտնում է Auto Express–ը։
Մոտ 6 մ երկարությամբ մոդելի նախատիպը կներկայացվի օգոստոսի կեսին Քալիֆորնիայի Փեբբլ Բիչ ցուցադրության ժամանակ։
Ակնկալվում է, որ մեքենան ավելի մեծ ու շքեղ կլինի, քան ներկայիս Mercedes-Benz S-Class Coupe–ն, իսկ Maybach կուպեի հետ կարող են մրցակցել Rolls-Royce Wraith–ին նման մոդելները։






























