Երեւանի Տերյան փողոցում  գտնվող ակումբում օգոստոսի 14-ին ծեծկռտուք է տեղի ունեցել մի խումբ քաղաքացիների միջեւ։ NEWS.am-ին հայտնի է դարձել, որ ակումբի հաճախորդներն են վիճաբանել, որից հետո փոխադարձ հարվածներ հասցրել միմյանց։

Ծեծկռտուքը շարունակվել է ակումբից դուրս, որին միիջամտել են տարածքում հսկողություն իրականացնող ոստիկանները եւ բերման ենթարկել երեք երիտասարդի։

Նշված դեպքով քննություն է կատարվում։