Երեւանում հերթական միջադեպն է գրանցվել ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչների մասնակցությամբ։ Հայ Ազգային Կոնգրեսի հուլիսի երկուսի հանրահավաքի իրազեկման թերթիկներ բաժանող երիտասարդների վրա հարձակվել է մոտ տաս հոգուց բաղկացած մի խումբ։
Թռուցիկներ բաժանող երիտասարդներին ծեծի են ենթարկել։ Նրանցից մի քանիսը տեղափոխել են հիվանդանոց։




























