ԼՂՀ ՊՆախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լեւոն Մնացականյանը օգոստոսի 15-ին ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկին: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տիրող իրավիճակին եւ տարածաշրջանի ռազմաքաղաքական իրադրության զարգացումներին: