Ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Երեւանի Արարատյան փողոցի տներից մեկի մոտ խաղալու ժամանակ երեխաները փամփուշտներ են հայտնաբերել:

Ոստիկանության Չարբախի բաժանմունքի ծառայողները նշված վայրում հայտնաբերել են պարկ, որի մեջ եղել է 4 տուփ, 7.62 մմ տրամաչափի 19 փամփուշտ եւ 3 ցինկապատ արկղ՝ յուրաքանչյուրում 7.62 մմ տրամաչափի 440 փամփուշտ:

Նշանակվել է փորձաքննություն:

Կատարվում է հետաքննություն: